Այսօր` դեկտեմբերի 22-ի ժամը 14:00-ից, «Ղազախ- Սագուրամո» 1020 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարա-վերականգնողական աշխատանքների իրականացման հետ կապված ժամանակավորապես դադարեցվում է Հայաստան բնական գազի մատակարարումը: Այս մասին Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին:

«ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ գազամատակարարման վերսկսման մասին վրացական կողմը կհայտարարի լրացուցիչ:

Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի Աբովյանի ստորգետնյա պահեստ-կայանի պահեստավորված գազի հաշվին՝ առանց սահմանափակումների:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ գազամատակարարումը Հայաստան 2 օրով դադարեցվել էր նաեւ դեկտեմբերի 16-ին` Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս 1000 մմ մայրուղային գազատարի 67-68-րդ հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու պատճառով:

«Հայռուսգազարդից» հայտնել էին, որ այդ ընթացքում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների: