Թուրքիան ու Ադրբեջանն այսօր` դեկտեմբերի 26-ին, փոխըմբռնման հուշագիր կստորագրեն Ադրբեջանի Շահ Դենիզ հանքավայրից Թուրքիայի տարածքով Եվրոպա գազամուղի շինարարության համար կոնսորցիումի ստեղծման մասին:

Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ կոնսորցիումի հիմնադիրներ կդառնան SOCAR-ը (Ադրբեջանի պետական նավթային ընկերություն), թուրքական նավթային Turkiye Petrolleri ընկերությունը եւ թուրքական խողովակաշարերի պետական օպերատոր Botas-ը:

Հետագայում նրանց կարող են միանալ նաեւ այլ միջազգային նավթագազային ընկերություններ: Ադրբեջանաթուրքական Trans Anadolu (TANAP) գազատարը կձգվի Թուրքիայի ողջ երկայնքով:

Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, հուշագիրը կստորագրեն երկու երկրների էներգետիկայի նախարարներ Թաներ Յըլդըզը եւ Նաթիք Ալիեւը: