Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար, արտասահմանյան երկրների հետ տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտնել է, որ ամերիկյան ընկերությունները Ռուսաստան վերադառնալու հարցումներ են ուղարկում։ Դմիտրիևը հայտարարել է, որ միայն որոշ ոլորտներ ներկայացնող ընկերությունները կկարողանան վերադառնալ, գրում է «Կոմերսանտը»։
«Մենք տեսնում ենք էներգետիկ ոլորտի և այլ ոլորտի ամերիկյան ընկերությունների կողմից մեծ թվով հարցումներ, այդ թվում՝ նաև մեզ: Բայց դրանք կարող են գալ միայն այնտեղ, որտեղ Ռուսաստանը կողջունի դրանք», - ասել է նա Առաջին ալիքին տված հարցազրույցում:
Փետրվարին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ անհրաժեշտ է ուշադիր վերաբերվել օտարերկրյա ընկերությունների հնարավոր վերադարձի գործընթացին, որպեսզի կանխվի պատժամիջոցների պայմաններում երկրի ձեռք բերած ներուժի կորուստը։
Նա հայտարարել էր, որ ԱՀԿ-ի շրջանակներում ռուսաստանցի արտադրողները պետք է առավելություններ ունենան արտասահմանյանների նկատմամբ։





























