Թուրքիայի առեւտրի նախարարությունը կիտրոնի արտահանման արգելք չի սահմանի, ինչի մասին երեկ հայտարարվել էր։ Այս մասին ապրիլի 8-ին ֆերմերների հետ հանդիպումից հետո X սոցցանցում հայտնել է առեւտրի նախարար Օմեր Բոլաթը։
Բոլաթի խոսքով՝ հանդիպման մասնակիցների հետ հնարավոր է եղել պայմանավորվել, որ կիտրոնը սպեկուլյատիվ գներով չի վաճառվի, քանի դեռ շուկայում նոր բերք չի հայտնվել, եւ սպառողների համար չեն ապահովվել այդ ցիտրուսային մրգերի կայուն գներ։
Այս առնչությամբ կիտրոնի արտահանման ժամանակավոր սահմանափակումը հանվել է, եւ ապագայում ներքին շուկայում գնային զարգացումները խստորեն կվերահսկվեն, ստուգումները կշարունակվեն։
Թուրքիան կիտրոնի արտահանումն արգելելու պլանների մասին հայտարարել է ապրիլի 7-ին գավառներում, որտեղ գտնվում են հիմնական ցիտրուսային տնկարկները, ցրտահարությունների պատճառով, ինչպես նաեւ կապված ներքին պահանջարկը կարգավորելու եւ գների աջակցության անհրաժեշտության հետ։




























