Իսրայելի պաշտպանության բանակը հրամայել է տարհանել Բեյրութի հարավային արվարձանների շենքերի ու շրջակա տարածքների բնակչությանը՝ Լիբանանի մայրաքաղաքում «Հեզբոլլահի թիրախի վրա» օդային հարվածից առաջ, հաղորդում է Times of Israel-ը։

X սոցիալական ցանցում արած գրառման մեջ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ, գնդապետ Ավիչայ Ադրայը հրապարակել է շենքի գտնվելու վայրը ցույց տվող քարտեզը։

Հիշեցնենք, որ կարճատև հրադադարից հետո Իսրայելը վերսկսել է ռազմական գործողությունները թե՛ Գազայի հատվածում, թե՛ Լիբանանում։