Սպիտակ տունը ագրեսիվ միջոցներ է ձեռնարկել Amazon-ի դեմ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի առավոտյան զանգահարել է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին, այն բանից հետո, երբ ընկերությունը քննարկել է որոշակի ապրանքների վրա լրացուցիչ մաքսատուրքեր արտացոլելու հնարավորությունը: Դրա մասին հաղորդում է CNN-ը։

Ըստ լրատվամիջոցների՝ Թրամփը զանգահարել է Բեզոսին՝ բողոքելու այն հաղորդագրություններից, ըստ որոնց՝ Amazon-ը քննարկում է ընկերության կայքում որոշ  ապրանքների գների կողքին ԱՄՆ-ում սակագների արժեքը արտացոլելու հնարավորությունը, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներին։

Թրամփը Բեզոսին զանգել է բարձրաստիճան պաշտոնյայի զանգից հետո, երբ վերջինս նախագահին հայտնել է Amazon-ին առնչվող վերոնշյալ պատմության մասին։ «Իհարկե, նա զայրացած էր,- CNN-ին հայտնել է պաշտոնյաներից մեկը։ -Ինչո՞ւ պետք է միլիարդավոր դոլարների շահույթ ստացող ընկերությունը պետք է ծախսերը դնի սպառողների ուսին»։  

Երեքշաբթի անցկացված ճեպազրույցի ժամանակ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը քայլը «թշնամական և քաղաքական գործողություն» է որակել՝ հավելելով, որ նախկինում այդ հարցը քննարկել է նախագահ Թրամփի հետ։ Amazon-ի խոսնակը CNN-ին ասել է, որ այդ քայլը «երբեք չի քննարկվել Amazon-ի գլխավոր կայքի համար, և Amazon properties-ի որևէ հաստատությունում ոչինչ չի իրականացվել»։ Ընկերությունը հայտարարել է, որ ուսումնասիրում է «որոշակի ապրանքների ներմուծման մաքսատուրքերը իր Haul կայքում նշելու գաղափարը», որտեղ վաճառում է 20 դոլարից էժան ապրանքներ, սակայն փոփոխությունը դեռևս կյանքի ի կոչվել։