Հնդկաստանը Պակիստանի հետ կբանակցի միայն ահաբեկչության դեմ պայքարի և Քաշմիրի հարցերով։ Հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին՝ ելույթ ունենալով «Սինդուր» գործողության մեկնարկից ի վեր ազգին ուղղված իր առաջին ուղերձում։

«Պակիստանի հետ բանակցություններ կարող են վարվել միայն ահաբեկչության դեմ պայքարի և Քաշմիրի Պակիստանի վերահսկողության տակ գտնվող մասի վերադարձի հարցի շուրջ»։ Ոչինչ ավելին»,-հայտարարել է Մոդին։

«Հիմա պատերազմի դարաշրջան չէ, բայց նաև ահաբեկչության դարաշրջան չէ»,-հավելել է նա։

«Ահաբեկչությունն ու բանակցությունները չեն կարող համաքայլ ընթանալ։ Ահաբեկչությունն ու առևտուրը ևս չեն կարող ձեռք ձեռքի տված գնալ», - նշել է Հնդկաստանի կառավարության ղեկավարը։ Պակիստանը պետք է վերացնի իր ահաբեկչական ենթակառուցվածքները, խաղաղության տանող այլ ճանապարհ չկա»,-ընդգծել է Հնդկաստանի վարչապետը։