Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հրահանգել է խստացնել անվտանգության գոտիների վաղաժամկետ արձակման և ծխելու համար տուգանքների վերաբերյալ նախազգուշացումների կիրառման միջոցառումները և հաճախականությունը։ Ինչպես նշված է վարչության կայքում զետեղված համապատասխան փաստաթղթում, վերջերս այս կանոնների խախտման դեպքերը զգալիորեն հաճախացել են։
Երկրի ավիացիոն իշխանություններն ավիաընկերություններին՝ ինքնաթիռում գտնվող ուղևորներին տեղեկացնելու պահանջով շրջաբերական են ուղարկել։ Անձնակազմին պետք է ավելի հաճախակի նախազգուշացումներ տրվեն ծխելու, ներառյալ՝ էլեկտրոնային սարքերի արգելքի և իրենց նստատեղերին ամրացված մնալու անհրաժեշտության մասին, մինչև ինքնաթիռը կանգ առնի և «Կապել անվտանգության գոտին» ծանուցումն անջատվի։ Նման դեպքում նախազգուշացումները պետք է առանձին հիշեցնեն, որ այդ խախտումների համար նախատեսված են տուգանքներ, որոնք կարող են կիրառվել ինքնաթիռում գտնվող ուղևորի նկատմամբ։
Վերոնշյալ կանոնները չկատարելու համար վարչական պատասխանատվությունը գործում է տարիներ շարունակ։ Համապատասխան չափորոշիչների վերանայումը կատարվել է 2024 թվականի վերջին։ Ծխելու կամ ինքնաթիռի կանգառից առաջ նստատեղից դուրս գալու համար տուգանքը կազմում է մոտ 20 հազար թուրքական լիրա (մոտ ԱՄՆ 520 դոլար)։
Գործակալությունը հայտնել է, որ վերջերս ավիաընկերության հաճախորդներից մեծ թվով բողոքներ է ստացել ինքնաթիռ նստելու ժամանակ ուղևորներից ոմանց անպատշաճ վարքագծի վերաբերյալ։ Ուղևորներից ոմանք վեր են կենում իրենց տեղերից մինչև ինքնաթիռի կանգառը և սկսում են դարակներից հանել ձեռքի ուղեբեռը, ինչը խանգարում է մյուս ուղևորներին և դուրս գալու ժամանակ դժվարություններ է ստեղծում։ Կան նաև թռիչքի ժամանակ ծխելու վերաբերյալ բողոքներ։




























