Շվեդիայի արտգործնախարար Մարիա Մալմերը հայտարարել է, որ երկիրը կաշխատի ԵՄ շրջանակում՝ Իսրայելի որոշ նախարարների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ՝ Գազայի հատվածում պաղեստինցի խաղաղ բնակիչների հանդեպ Իսրայելի վերաբերմունքի համար, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։

«Քանի որ Գազայի խաղաղ բնակչության իրավիճակի հստակ բարելավում չենք տեսնում, մենք պետք է ավելի բարձրացնենք մեր ձայնը։ Հետևաբար, այժմ նաև կձգտենք ԵՄ-ի կողմից պատժամիջոցներ կիրառել առանձին իսրայելցի նախարարների դեմ»,- ըստ Ֆրանսպրես գործակալության՝ ընդգծել է Մալմեր Ստեներգաարդը։

Նա հավելել է, որ պատժամիջոցների թիրախում գտնվող պաշտոնյաները ԵՄ-ում քննարկման առարկա կդառնան։