Հունվարի 8-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Շեվրոլետ Նիվա» մակնիշի ավտոմեքենան Զովունի գյուղում բախվել է տներից մեկի դարպասին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























