Ուկրաինական հակամարտության կողմերը պետք է խուսափեն հետագա թեժացումից եւ բանակցեն խաղաղ կարգավորման շուրջ։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։
«Մենք կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել եւ խուսափել հետագա էսկալացիայից: Մենք շարունակում ենք աջակցել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ուղիղ բանակցություններին: Նախագահը (ԱՄՆ Դոնալդ Թրամփը) աջակցում է ցանկացած մեխանիզմի, որը կհանգեցնի արդար, տեւական խաղաղության ցանկացած մեխանիզմի»,- ասել է դիվանագետը:
Նա ասել է, որ Թրամփը «շատ լավատես է» Ուկրաինայում կարգավորման հնարավորության վերաբերյալ եւ «շատ անկեղծ» է վերաբերվում իրավիճակին։ «Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտությունը ռազմական լուծում չունի, անհրաժեշտ է դիվանագիտական լուծում»,- ավելացրել է Բրյուսը։ Նա նորից ընդգծել է, որ եթե առաջընթաց չլինի, ամերիկյան «մոտեցումը կփոխվի, բայց ոչ հրադադարին աջակցելու կամ դրան հասնելու համար օգնելու ուղղությամբ, այլ միջնորդության հարցը կարող է ճշգրտվել»։ «Երկու կողմերն էլ պետք է սկսեն իրավիճակին նայել միմյանց հետ անմիջական շփման մեջ՝ առաջընթացի հասնելու համար»,- եզրափակել է արտաքին քաղաքականության գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։
Մայիսի 16-ին Ստամբուլում կայացել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունների առաջին փուլը։ Հանդիպումից հետո Մոսկվան եւ Կիեւը պայմանավորվել են փոխանակել գերիներին «1 000-ը 1 000-ի դիմաց» բանաձեւով, մանրամասնել ապագա հրադադարի իրենց տեսլականը եւ շարունակել բանակցային գործընթացը։





























