Վլադիմիր Մեդինսկու գլխավորած ռուսական պատվիրակությունը պատրաստ է մասնակցելու ուկրաինական կողմի հետ հունիսի 2-ին Ստամբուլում բանակցությունների երկրորդ փուլին, ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության մեջ։
«Ռուսական կողմը, ինչպես պայմանավորված էր, անհապաղ մշակեց համապատասխան հուշագիր, որը ներկայացնում է մեր դիրքորոշումը ճգնաժամի արմատական պատճառների հուսալի հաղթահարման բոլոր ասպեկտների վերաբերյալ: Վ.Ռ. Մեդինսկու գլխավորությամբ մեր պատվիրակությունը պատրաստ է ներկայացնելու այս հուշագիրը ուկրաինական պատվիրակությանը և տրամադրելու անհրաժեշտ պարզաբանումները հաջորդ երկուշաբթի՝ հունիսի 2-ին Ստամբուլում վերսկսված ուղիղ բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում»,- նշված է Լավրովի հայտարարության մեջ:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել թուրքական կողմին՝ բանակցությունների համար հարթակ տրամադրելու համար։
«Մենք հույս ունենք, որ բոլոր նրանք, ովքեր անկեղծորեն, և ոչ միայն խոսքով, հետաքրքրված են խաղաղության գործընթացի հաջողությամբ, կաջակցեն Ստամբուլում ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների նոր փուլի անցկացմանը»,- ընդգծված է Լավրովի հայտարարության մեջ։





























