Եթե ​​մեկնեք Ճապոնիա, չի բացառվում, որ հանդիպեք անսովոր, օրինակ՝ «Նայք», «Պիկաչու» կամ «Փուդինգ»  անուն ունեցող մարդու։

Թեև այս անուններն դեռևս առանձնապես տարածված չեն, վերջին տասնամյակների ընթացքում դրանք ժողովրդականություն են ձեռք բերել, քանի որ ծնողները խուսափում են ավանդական ճապոնական անուններից՝ նախընտրելով ավելի «յուրօրինակ» ինչ-որ բան, հաղորդում է CNN-ը։

Սակայն այս սովորույթը միաժամանակ քննադատության է արժանացել՝ հիմնականում այն ​​պատճառով, որ շփոթեցնում է հիվանդանոցների և դպրոցների աշխատակիցներին, ինչպես նաև իշխանություններին, ովքեր չգիտեն դրանց արտասանման ձևը: Այժմ կառավարությունը խստացնում է այսպես կոչված «կիրակիրա» (թարգմանաբար՝ «փայլփլուն») անունների կիրառումը։

Երկուշաբթի օրվանից ուժի մեջ են մտել նոր կանոններ, որոնք արգելում են ծնողներին իրենց երեխաներին կնքել ոչ ավանդական արտասանություն ունեցող անուններով։

Ճապոնիայում օգտագործում են գրի երեք համակարգ՝ կանջի, որը հիմնված է չինական հիերոգլիֆների վրա, և երկու այլ՝ հիրագանա և կատականա հնչյունական համակարգեր։ Անունները սովորաբար գրվում են կանջիով, և այստեղ է, որ խնդիրն է առաջանում։ Քանի որ այս չինական հիերոգլիֆները խառնվել են արդեն իսկ գոյություն ունեցող ճապոնական հիերոգլիֆների հետ, յուրաքանչյուր կանջի հիերոգլիֆ կարող է արտասանվել մի քանի ձևով՝ որոշ դեպքերում՝ տասը կամ ավելի ձևերով։ Դուք վերծանում եք «ճիշտ» արտասանությունը՝ հիմնվելով համատեքստի հուուշմների և նախադասության կամ արտահայտության այլ հիերոգլիֆների վրա։

Կիրակիրա համակարգում, որն առավել տարածված է դարձել 1980-ական թվականներից ի վեր, ծնողները հաճախ անուն են ընտրում հնչյունաբանական հնչյունների հիման վրա, օրինակ՝ ցանկանալով, որ իրենց երեխայի անունը հնչի որպես «Պիկաչու», և ընտրում են նման հնչող կանջի հիերոգլիֆներ։ Խնդիրն այն է, որ այս հիերոգլիֆները սովորաբար տարբեր կերպ են արտասանվում, ինչը դժվարացնում կամ անհնար է դարձնում ուսուցչի կամ բուժքրոջ համար վերծանել, թե ինչպես է արտասանվում երեխայի անունը՝ պարզապես նայելով դրա գրավոր հիերոգլիֆներին։

Ճապոնիայի կառավարության նոր կանոնները նպատակ ունեն զսպել դա՝ սահմանելով, որ թույլատրվելու են միայն կանջի հիերոգլիֆների լայնորեն ընդունված արտասանությունները։

Ծնողները պետք է գրանցեն իրենց երեխաների անունների հնչյունական իմաստները գրանցամատյանում, և եթե տեղական պաշտոնյաները տեսնեն, որ անվան հնչյունաբանական հնչյունը չի համապատասխանում տառերի սովորական արտասանությանը, նրանք կարող են մերժել անունը կամ լրացուցիչ փաստաթղթեր պահանջել։