Բնական աղետները մարդկությանը 10 անգամ ավելի թանկ են նստել, քան նախկինում ենթադրում էին։ Դրա մասին  ասված է ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի հրապարակված զեկույցում։ Ընդհանուր վնասը ներկայում տարեկան 2,3 տրիլիոն դոլար է գնահատվում։

Նախկինում կատարված գնահատականներով՝ բնական աղետների՝ մասնավորապես՝ երկրաշարժերի, սողանքների և ջրհեղեղների համաշխարհային տնտեսական արժեքը կազմել է տարեկան մոտ 200 միլիարդ դոլար։

2014-2023 թվականներին գրեթե 240 միլիոն մարդ բնական աղետների պատճառով ստիպված է եղել լքել իր բնակավայրը։ Չինաստանում և Ֆիլիպիններում ունի ավելի քան 40-ական միլիոն տեղահանված մարդ, իսկ Հնդկաստանում, Բանգլադեշում և Պակիստանում՝ 10-30 միլիոն մարդ։

2023 թվականին Հյուսիսային Ամերիկան ​​աղետների հետևանքով 69,57 միլիարդ դոլարի ուղղակի վնաս է կրել, ինչը գերազանցում է աշխարհի որևէ այլ տարածաշրջանի վնասը։ Սակայն սա կազմել է նրանց ՀՆԱ-ի ընդամենը 0,23 տոկոսը։ Համեմատության համար, Միկրոնեզիայի Դաշնային Նահանգները կորցրել է «ընդամենը» 4,3 միլիարդ դոլար, մինչդեռ դա կազմել է երկրի ՀՆԱ-ի 46,1 տոկոսը։