Մարտունի-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 3.6 կմ-ին, հունվարի 15-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան («Նիվա»), մերկասառույցի հետեւանքով, դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ մոտ 60 մետր գլորվել ձորը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: