Կանադայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանը հունվարի 16-ին հանդիպել է Կանադայի Ներգաղթի եւ քաղաքացիության հարցերով նախարար Ջեյսըն Քենիի հետ եւ քննարկել հայ-կանադական հարաբերությունների տարբեր ասպեկտները:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Քենիի խնդրանքով ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները տաարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, ԼՂ հիմնահարցի շուրջ ընթացող բանակցությունների ընթացքը, Հայաստանի ներկա տնտեսական իրավիճակը:

Նախարար Ջեյսըն Քենին իր համակրանքն է հայտնել կանադահայ համայնքի, ինչպես նաեւ առ հասարակ, հայ ժողովրդի եւ նրա մշակութային ժառանգության վերաբերյալ: