Հայաստանում ձեւավորվելու է սոցիալական բնակարանային ֆոնդ: Այդ մասին այսօր` հունվարի 19-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Բնակֆոնդի սեփականատերը լինելու է պետությունը, այն սեփականաշնորհման ենթակա չի լինի:
Սոցիալական բնակֆոնդը տրամադրվելու է փախստականներին ու հանրակացարաններում բնակվող անապահով ընտանիքներին: Մասնավորապես` այսօր կառավարությունը որոշում ընդունեց Երեւանի Մոլդովական 70/1 հասցեում գտնվող եւ Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի հանրակացարանային մասնաշենքերի որոշակի տարածքներ նվիրաբերել այնտեղ բնակվող 6 ընտանիքների:



























