Հետազոտողները պնդում են, որ մարդու ԴՆԹ-ի երկու փոքր փոփոխություններ, ամենայն հավանականությամբ, մեծ դեր են խաղացել մեր նախնիներին ուղիղ քայլելուն օգնելու գործում։
Nature հանդեսում վերջերս հրապարակված հետազոտությունը պարզել է, որ այս փոփոխությունները փոխել են կոնքի հիմնական ոսկորի զարգացումը։
Դա հին մարդկանց հնարավորություն է տվել կանգնել, հավասարակշռություն պահպանել և քայլել երկու ոտքի վրա, այլ ոչ թե սողալ չորս ոտքի վրա, ինչպես մյուս պրիմատները։
Փոփոխություններից մեկը ստիպել է զստոսկրին՝ կոր ոսկրին, որը կարելի է զգալ՝ ձեռքերն ազդրերի վրա դնելիս, պտտվել 90 աստիճանով, գրում է Planet Today-ը։ Դա փոխել է կոնքին մկանների միացման եղանակը, նախկինում բարձրանալու համար օգտագործվող կառուցվածքը երկոտանի շարժման համար հարմարեցված կառուցվածքի վերափոխելով։
Մեկ այլ գենետիկ փոփոխություն դանդաղեցրել է զստոսկրի կարծրացումը՝ թույլ տալով դրան ավելի շատ ժամանակ լայնանալ կողմնային ուղղությամբ և կարճ, կոնք-ազդրային հոդ ձևավորել։
Այս փոփոխությունները «անհրաժեշտ էին մկանների ստեղծման և շարժման համար, որոնք սովորաբար հանդիպում են կենդանու մեջքին և այն առաջ են մղում, իսկ հիմա հանդիպում են կողքերին՝ օգնելով մեզ քայլելիս ուղղահայաց կեցվածք պահպանել»,- ասում է հետազոտության համահեղինակ Թերենս Կապելինին Հարվարդի համալսարանից։
Գիտնականներն ուսումնասիրել են մարդկանց, շիմպանզեների և մկների զարգացող կոնքի հյուսվածքի նմուշներ՝ փոքրիկ նմուշները համեմատելով համակարգչային շերտագրության պատկերների հետ։
Նրանք պարզել են, որ մարդկանց կոնքի աճառն աճում է կողքի ուղղությամբ, այլ ոչ թե ուղղահայաց, ինչպես մյուս պրիմատների դեպքում, և որ այն ավելի ուշ կարծրանում է՝ կառուցվածքին հնարավորություն տալով ձևավորման ընթացքում ընդարձակվել։
Հետագա վերլուծությունը ցույց է տվել, որ տարբերությունը պայմանավորված է գեների կարգավորման նուրբ փոփոխություններով՝ որոշակի գեների ակտիվությունը կարգավորող «միացման-անջատման անջատիչներով»։
Մարդկանց շրջանում աճառ առաջացնող գեները միանում են նոր ոլորտններում՝ խթանելով հորիզոնական աճը, մինչդեռ ոսկոր առաջացնող գեներն ակտիվանում են ավելի ուշ՝ դանդաղեցնելով կարծրացման գործընթացը։
Քանի որ պրիմատները կիսում են նույն զարգացման գեների մեծ մասը, հետազոտողները ենքադրում են, որ այդ փոփոխություններն ի հայտ են եկել մարդու էվոլյուցիայի վաղ շրջանում, երբ մեր տեսակն առանձնացել է շիմպանզեներից։
Հետազոտողները նշել են, որ նույն էվոլյուցիոն ադապտացիան, որոնք հնարավոր դարձրին քայլելը, կարող են նաև մարդու կոնքազդրային հոդի ավելի խոցելի լինել օստեոարթրիտի նկատմամբ։
Կապելինին հավելել է, որ առավել լայն կոնքերը կարող են նաև նպաստել ավելի ընդարձակ ծննդաբերական խողովակի զարգացմանը, ինչը մարդկանց հնարավորություն է տվել ավելի մեծ ուղեղով երեխաներ ավելի հեշտությամբ ծննդաբերել։




























