Նոյեմբերի 10-ին Թաիլանդի վարչապետ Անուտին Չարնվիրակուլը հրամայել է անհապաղ կասեցնել Թաիլանդ-Կամբոջական խաղաղության հռչակագիրը Սիսակետում թաիլանդցի զինվորների վիրավորման հետևանքով ականի պայթյունից հետո՝ հայտարարելով զինվորականների դիրքորոշմանն իր լիակատար աջակցության մասին, գրում է «Nation Thailand» լրատվական գործակալության։

Չարնվիրակուլը հայտարարել է, որ տեղեկացվել է Երկրորդ բանակի տարածքում տեղի ունեցած միջադեպի մասին և պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններին հանձնարարել գործել խստորեն Թաիլանդի ազգային շահերին համապատասխան։

«Այն, ինչին մենք ձգտում էինք, այժմ ստիպված ենք հետաձգել մինչև պարզության վերականգնումը»,- ասել է նա։

Անուտինն ընդգծել է, որ միջադեպը ցույց է տալիս Թաիլանդի անվտանգության և ինքնիշխանության նկատմամբ շարունակական թշնամանքը։

«Ես արդեն ասել եմ նրանց (զինվորականներին) գործել այնպես, ինչպես իրենք են նպատակահարմար համարում։ Ես նրանց հետ եմ և աջակցում եմ նրանց յուրաքանչյուր քայլին»,- հավելել է վարչապետը։

Կառավարության խոսնակ Սիրիպոնգ Անգկասակուլկիատը հայտարարել է, որ կամբոջացի ռազմագերիների՝ նոյեմբերի 12-ին նախատեսված ազատ արձակումը նույնպես կակսեցվի։

 «Հանրությունը պետք է վստահ լինի, որ կառավարությունը զիջումների կամ փոխզիջումների չի գնա։ Մենք Կամբոջայում որևէ անձնական շահագրգռվածություն չունենք։ Մեր միակ նպատակն է հնարավորինս շուտ վերականգնել սահմանի երկայնքով բնականոն կյանքը»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվել է ԱՄՆ նախագահ Թրամփի միջնորդությամբ։