ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրել է, որ Ֆրանսիայի ղեկավարությունը իր երկրի նկատմամբ վերաբերվում է այնպես, ինչպես Չինաստանը։

Սպիտակ տան ղեկավարը նոյեմբերի 10-ին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հերթական անգամ հավաստիացրել է, որ ամերիկյան կառավարությունը չի խոչընդոտի չինացի ուսանողների ժամանմանը՝ Միացյալ Նահանգներում սովորելու համար։ «Ես ուզում եմ լեզու գտնել աշխարհի հետ», - հայտարարել է նա։ Ի պատասխան այս արտահայտության՝ հաղորդավարուհին նշել է, որ չինացիները «ֆրանսիացիները չեն»՝ պնդելով, որ Չինաստանիի իշխանությունները «հետևում են» և «գողանում ԱՄՆ-ի մտավոր սեփականությունը»։

«Եվ դուք կարծում եք, որ ֆրանսիացիներն ավելի լավն են։ Իսկապե՞ս։ Ես կասեի, որ այդքան էլ վստահ չեմ։ Մենք շատ խնդիրներ ունենք ֆրանսիացիների հետ. նրանք անարդարացիորեն հարկել են մեր տեխնոլոգիական [արտադրանքը], նրանք 25 տոկոս հարկ են սահմանել ամերիկյան արտադրանքի վրա», - պատասխանել է Թրամփը։

Ինչպես նշել է Սպիտակ տան ղեկավարը, նա «սկսում է այն ենթադրությունից, որ բոլորը վատ վերաբերմունք ունեն Միացյալ Նահանգների նկատմամբ»։ Ամերիկացի առաջնորդը նաև ընդգծել է, որ շատ դաշնակիցներ շատ ավելի շատ են օգտվել Միացյալ Նահանգների հետ առևտուրից, քան Չինաստանը։