ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհրաժեշտ է համարում ԱՄՆ Ազգային գվարդիայի զորքերը մտցնել Չիկագո՝ Իլինոյս նահանգի ամենամեծ քաղաքը, այնտեղ աճած հանցավորության մակարդակի պատճառով։
«Miracle Mile առևտրի կենտրոնը, որը ժամանակին համարվում էր երկրում լավագույնը, պատրաստ է փակվել, եթե քայլեր չձեռնարկվեն սպանությունները կանխելու և քաղաքում տարածվող հանցավորության դեմ պայքարելու ուղղությամբ։ Զորքերը հիմա ուղարկեք, քանի դեռ ուշ չէ»,- գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social-ում։
Սեպտեմբերին Թրամփը հայտարարել էր, որ Ազգային գվարդիայի մարտիկները կտեղափոխվեն Չիկագո, սակայն չէր հստակեցրել, թե երբ կկատարվի դա։ ԱՄՆ նախագահը բազմիցս քննադատել է Իլինոյսի նահանգապետ Ջեյ Ռոբերտ Պրիցկերին՝ Չիկագոյում անվտանգությունն ապահովելու անկարողության համար։ Ամերիկացի առաջնորդի կարծիքով՝ սարսափելի քրեածին իրավիճակի պատճառով այդ քաղաքը վերածվել է «դժոխային անցքի»։ Հոկտեմբերին Իլինոյս նահանգի Հյուսիսային շրջանի դատավոր Էյփրիլ Փերին անորոշ ժամանակով արգելել է Թրամփին ներգրավել Ազգային գվարդիան՝ Չիկագոյի անկարգությունների դեմ պայքարելու համար։




























