Թայվանը ավելի քան 8300 մարդ է տարհանել ափամերձ և լեռնային շրջաններից և փակել դպրոցները՝ արևադարձային փոթորկի հարվածից առաջ, որը չորեքշաբթի օրը ավելի ուշ պետք է հարվածի կղզու հարավային մասին, հայտնում է Associated Press.

Կիրակի օրը Ֆիլիպիններին է հարվածել «Ֆունգ Վոնգ» սուպերթայֆունը և առաջացրել է ջրհեղեղներ, սողանքներ, էլեկտրաէներգիայի անջատումներ։ Այլ խլել է առնվազն 27 մարդու կյանք։

Չորեքշաբթի առավոտյան արևադարձային փոթորկի ուժը պահպանվել է, սակայն ակնկալվում է, որ Թայվանին մոտենալիս այն կկորցնի իր արագությունն ու չափերը։

Ազգային հրդեհային գործակալությունը հայտնում է, որ չորեքշաբթի առավոտվա դրությամբ տեղացած ուժեղ անձրևների և ջրհեղեղների հետևանքով առնվազն 51 մարդ է վիրավորվել։

Իշխանությունները տարհանել են 8326 մարդու, որոնց մեծ մասը՝ Հուալյանի արևելյան գավառից են եղել, որտեղ սեպտեմբերյան թայֆունի հետևանքով 18 մարդ է զոհվել։