Հնդկաստանի կառավարությունը բանաձև է ընդունել, որում Նյու Դելիի պատմական Կարմիր ամրոցում տեղի ունեցած պայթյունը ահաբեկչական հարձակում է որակել:  Բանաձևի մասին հայտնել են Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի գրասենյակից։

Մոդին նախագահել է անվտանգության հարցերով զբաղվող կաբինետի նիստը։ Այն սկսվել է զոհերի հիշատակին մեկ րոպե լռությամբ։ Կառավարության բանաձևում նշվել է, որ երկիրն ականատես է եղել Կարմիր ամրոցում տեղի ունեցած պայթյունի միջոցով «հակազգային ուժերի իրականացրած սարսափելի ահաբեկչական գործողության»։

Նախարարների կաբինետը հանձնարարել է «առավելագույն արգությամբ և արհեստավարժությամբ» հետաքննություն անցկացնել՝ ապահովելու համար, որ «բոլոր կատարողները, հանցակիցները և հովանավորները անհապաղ բացահայտվեն և պատասխանատվության ենթարկվեն»։

Բանաձևում ընդգծվում է, որ իրավիճակը գտնվում է կառավարության ամենաբարձր մակարդակի մշտական ​​հսկողության ներքո։

Երկուշաբթի երեկոյան Հնդկաստանի մայրաքաղաքի Կարմիր ամրոցի մոտ տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել է 13 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 20-ը։ Ահաբեկչական հարձակման հետաքննությունը փոխանցվել է Ազգային հետաքննությունների բյուրոյին։