Կարելիայի նահանգապետ Արթուր Պարֆենչիկովը իր թելեգրամյան ալիքում լուսանկար է հրապարակել Су-30 կործանիչի վթարի վայրից՝ Պետրոզավոդսկից։
«Ինչպես հայտնի է դարձել, զոհված օդաչուները մեր տղաներն էին՝ 159-րդ կործանիչ ավիացիոն գնդի զինծառայողներ»,- գրել է Պարֆենչիկովը։ Վթարի վայր ժամանած արտակարգ ծառայությունները շարունակում են աշխատանքը, հավելել է հանրապետության նահանգապետը։
Су-30 ինքնաթիռը վթարի է ենթարկվել հինգշաբթի՝ Մոսկվայի ժամանակով 19:00-ի սահմաններում՝ Կարելիայում պլանային ուսումնական թռիչքի ժամանակ։ Անձնակազմի երկու անդամ զոհվել է։ Բնակիչներից ոչ ոք չի տուժել, քանի որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել բնակեցված տարածքից դուրս՝ անտառապատ տարածքում։ Су-30-ի վթարի պատճառը դեռևս պարզված չէ, հաղորդում է «Коммерсантъ»-ը։




























