Թուրքական AT802 հրշեջ ինքնաթիռը, որը մեկնում էր Խորվաթիա՝ տեխնիկական սպասարկման, անհետացել է ռադարներից, որից հետո Խորվաթիայի իշխանությունները հայտնաբերել են դրա բեկորները։

Ըստ տեղական լրատվամիջոցների՝ ինքնաթիռը պատկանում էր Թուրքիայի անտառտնտեսության գլխավոր վարչությանը և վթարի է ենթարկվել Խորվաթիայում։ Օդաչուն, որը Թուրքիայի քաղաքացի էր, զոհվել է, հայտնում են թուրքական լրատվամիջոցները: