Կոմունիստական կուսակցության պատգամավոր Արշակ Արշալույսի Բարդախչյանը մահացել է ՀՌԳ (Հատուկ ռազմական գործողություն- խմբ.) գոտում, հայտնում է «КПРФ.ДОН» թելեգրամյան ալիքը։
«Մյասնիկովսկի շրջանի Չալտիր գյուղի գործող պատգամավոր լինելով՝ նա կամավորագրվել է ռազմաճակատին։ Արշակը միշտ կարեկից մարդ էր՝ նախաձեռնողական դիրքորոշմամբ։
Երբ մարզային իշխանությունները որոշեցին տարածաշրջանի ամենամեծ աղբավայրը տեղադրել Մյասնիկովսկի շրջանի Վեսյոլի գյուղից 2 կիլոմետր հեռավորությամբ, Արշակնը աջակցեց Վեսյոլիի բնակիչներին և առաջիններից մեկն էր, որ շտապեց էկոլոգիական աղետից պաշտպանելու Դոնի մեր բերրի հողերը։
Նա կազմակերպեց հանրահավաքներ, ստորագրահավաքներ և հերթապահեց բնակիչների հետ՝ կառուցվող աղբավայր սարքավորումների մուտքը կանխելու համար... բայց մեծ գումարները և պաշտոնյաների անբարեխղճությունն իրենց գործն արեցին։
Արշակն անկեղծ մարդ էր՝ խորապես մտահոգված իր հայրենի երկրի բարեկեցությամբ, միշտ նախաձեռնող էր և անհրաժեշ պահին քայլ էր անում, երբեք ձեռքները ծալած չէր նստում»,- գրում է թելեգրամյան ալիքը։





























