Ստոկհոլմում ավտոբուսը մխրճվել է կանգառում կանգնած հերթի մեջ, հաղորդում է BBC-ն: Տեղական ոստիկանությունը հայտնել է զոհերի մասին՝ առանց մանրամասնելու:
«Միջադեպի հետևանքով կան վիրավորներ և մահացածներ: Ոստիկանությունը դեռևս չի հրապարակում զոհերի թիվը, սեռը կամ տարիքը»,- ասված է Շվեդիայի ոստիկանության հայտարարության մեջ:
Միջադեպը տեղի է ունեցել Ստոկհոլմի արևելյան Էստերմալմ շրջանի Վալհալլավագեն փողոցում պիկ ժամին:




























