Փարիզի Մոնպառնասի կայարանում ոստիկանները կրակել են դանակ թափահարող տղամարդու վրա, գրում է Le Monde-ը։
Ոստիկանները Ռենից ժամանած տղամարդուն ընտանեկան բռնության հետաքննության շրջանակում դիմավորել են կայարանում։
Կայարան ժամանելուն պես նա սկսել է թափահարել ձեռքի դանակը, ոստիկանները կրակել են նրա ոտքին, որից հետո տղամարդն դանակը խրել է իր կոկորդը։
Ոտքին հրազենային վնասվածք է ստացել նաև 53-ամյա պատահական անցորդը։




























