Պաշտոնյաների խոսքով՝ ուրբաթ երեկոյան Բուենոս Այրեսից հարավ գտնվող արդյունաբերական թաղամասում հզոր պայթյուններ են տեղի ունեցել, որոնք հրդեհ են առաջացրել և որոնց հետևանքով առնվազն 22 մարդ է տեղափոխվել հիվանդանոց, գրում է AFP-ն։

«Տարբեր գործարաններում տեղի ունեցած պայթյուններն ու հրդեհները լայնածավալ էին»,— ասել է Գասթոն Գրանադոսը՝ Էսեյսայի քաղաքապետը, որտեղ տեղի էին ունենում դեպքերը։ Նա հայտնել է, որ պայթյունների պատճառն անհայտ է։

Հիվանդանոցի տնօրեն Կառլոս Սանտորոն ասել է, որ իր հիվանդանոցում 22 վիրավոր է եղել։

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ պայթյունների և հրդեհների հետևանքով վնասվել է հինգ գործարան։ Արդյունաբերական գոտում տեղակայված են անվադողեր, քիմիական նյութեր և այլ ապրանքներ արտադրող գործարաններ։

«Սա բարդ հրդեհ է։ Այն երկար ժամանակ կայրվի», - ասել է Բուենոս Այրես նահանգի քաղաքացիական պաշտպանության տնօրեն Ֆաբիան Գարսիան։