Պակիստանի հարավում, ճայթռուկների ֆաբրիկայում, շաբաթ օրը հզոր պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 4, վիրավորվել 11 մարդ, տեղեկացրել են ոստիկանության եւ հիվանդանոցի ներկայացուցիչները, փոխանցել է Associated Press-ը։

Սոցցանցերում հրապարակված կադրերում երեւում է, թե ինչպես են ծխի թանձր ամպերը բարձրանում փլուզված շենքից, որտեղ ճայթռուկներ էին պատրաստվում, Սինդ նահանգի Հայդարաբադ քաղաքում։

Քաղաքային ոստիկանության պետ Ադիլ Չանդիոն տեղեկացրել է, որ փրկարարները զոհվածներին եւ վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց։

Նա ավելացրել է, որ պայթյունի պատճառը հայտնի չէ։