Հարավասիական Հանրապետության Թելանգանա նահանգի առնվազն 42 հնդիկ ուխտավորներ են զոհվել Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։ Այս մասին հայտնել է «India Today» հեռուստաալիքը։
Ավտովթարը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան, երբ Մեքքայից Մեդինա ուղևորվող ավտոբուսը բախվել է դիզելային ավտոցիստեռնի։ Նախնական տվյալներով՝ հարվածն այնքան ուժեղ է եղել, որ ուղևորներից շատերը մահացել են տեղում, իսկ մի քանի հոգի ծանր վնասվածքներ են ստացել։ Վթարի վայր են օպերատիվ կերպով ժամանել արտակարգ իրավիճակների ծառայությունները, որոնք իրականացնում են փրկարարական աշխատանքներ և բժշկական օգնություն են ցուցաբերում տուժածներին։
Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։ Նա նշել է, որ Ռիադում գտնվող հնդիկ դիվանագետները և Ջիդդայում գտնվող գլխավոր հյուպատոսությունը անում են ամեն հնարավոր ամեն ինչ՝ վիրավոր քաղաքացիներին և վթարի զոհերի հարազատներին օգնելու համար։




























