ԱՄՆ դատարանը պարտադրել է բլոգեր Բրենեյ Քենարդին (LifeOfBrenay) 1,75 միլիոն դոլար վճարել ուրիշի ընտանիքը քայքայելու համար, հաղորդում է Dexerto-ն։

Հայցվոր Ակիրա Մոնտագյուն պնդում է, որ Քենարդը գայթակղել է իր ամուսնուն՝ Թիմոթի Մոնտագյուին, որն աշխատում էր որպես բլոգերի մենեջեր, ինչը, ի վերջո, հանգեցրել է նրանց ամուսնության խզմանը։ Դատարանը բավարարել է հայցը և Քենարդին մեղավոր ճանաչել։

Ընտանիքը բնակվում է Հյուսիսային Կարոլինայում, որտեղ օրենքը թույլ է տալիս քրեական հետապնդում իրականացնել ընտանիքի քայքայման համար պատասխանատու համարվող անձանց նկատմամբ։