Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբի 16-հարկանի շենքում գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով նախարարություների արխիվներ են այրվել, հաղորդում է Index-ը։

Ըստ լրատվամիջոցի հաղորդագրության՝  հրդեհի մարման աշխատանքներին ներգարվված են 93 հրշեջ և 30 միավոր տեխնիկա։

Նշվում է, որ խոսքը «Вьесник» երկնաքերի մասին է։

Այսօր «Вьесник» երկնաքերի հրդեհի վայր է այցելել փոխվարչապետ և տարածքային պլանավորման, շինարարության և պետական ​​գույքի նախարար Բրանկո Բաչիչը։ Լրատվամիջոցներին տված հայտարարության մեջ նա մանրամասն պատմել է շենքում տեղի ունեցածի մասին՝ հաստատելով, որ հրդեհը հասել է որոշ նախարարությունների արխիվների, իսկ երկնաքերի շատ հարկեր դատարկ են եղել։

«Շենքի մի մասում տեղակայված էին Աշխատանքի և Ֆինանսների նախարարության, կամ Հարկային վարչության արխիվները։ Շատ հարկեր դատարկ էին, դրանցում ոչինչ չկար։ Լավ է, որ շենքային համալիրի մյուս մասը, որտեղ Տարածական պլանավորման, շինարարության և պետական ​​գույքի նախարարությունն ունի դատարկ տարածք, չի այրվել»,- ասել է Բաչիչը։

Նա նշել է, որ Խորվաթիայի Հանրապետությունն այս շենքի համասեփականատեր է՝ հինգ այլ իրավաբանական անձանց հետ միասին, և հավելել, որ «Вьесник» երկնաքերը վերանորոգման կարիք ունի։