ԱՄՆ Չիկագո քաղաքում տղամարդը գնացքում վիճել է կնոջ հետ և հրկիզել նրան: Հրկիզվելուց հետո կինը գտնվում է ծանր վիճակում, և կասկածյալը դեռևս ազատության մեջ է, հաղորդել է NBC News-ը։

Չիկագոյի ոստիկանության հայտարարության մեջ նշվում է, որ 26-ամյա կինը Չիկագոյի տրանսպորտային վարչության գնացքում 45-ամյա տղամարդու հետ լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի, որից հետո տղամարդը կնոջ վրա հեղուկ է լցրել և հրկիզել նրան, ինչի հետևանքով կինը սկսել է ողջակիզվել։

Ոստիկանությունը հայտնել է, որ պարզ չէ, թե ինչ հեղուկ է տղամարդը լցրել կնոջ վրա։ Երբ գնացքը կանգ է առել, կասկածյալը փախել է դեպքի վայրից, իսկ հրկիզված կինը դուրս է եկել գնացքից և ընկել գետնին։ Ոստիկանության ժամանումից առաջ հրդեհը մարվել է։

Ոստիկանությունը հայտնել է, որ կինը մարմնով մեկ ծանր այրվածքներ է ստացել և ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։