5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բանգլադեշում։ Այս մասին տեղեկացրել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Նրա տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Թոնգի քաղաքից 27 կիլոմետր արեւելք, որտեղ ապրում է մոտ 337 հազար մարդ։ Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորությունում։

Ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկություններ չկան։