Կազմակերպիչները դադարեցրել են թռիչքները Դուբայի միջազգային ավիացուցահանդեսում այն բանից հետո, երբ այնտեղ կործանվել է հնդկական ինքնաթիռը, տեղեկացրել է տեղի Gulf News թերթը։
«Փրկարարական աշխատանքներն սկսվել են անհապաղ, թռիչքները ժամանակավորապես դադարեցվել են, իսկ այցելուներին ուղարկել են հետ՝ ցուցանմուշների հրապարակ»,- նշվել է հրապարակման մեջ։
Tejas ինքնաթիռը կործանվել է ցուցադրական թռիչքի ժամանակ Dubai Airshow-ում։ Անձնակազմի ճակատագրի մասին տեղեկություն չի ստացվել։ Կործանիչի անկման կադրերում, որոնք տարածվել են սոցցանցերում, նշաններ չկան, որ օդաչուն կատապուլտացվել է։
Tejas-ն արտադրում է հնդկական Hindustan Aeronautics Limited ընկերությունը ազգային ՌՕՈւ-ի եւ ՌԾՈւ-ի համար։




























