Նիգերիայի արևմտյան շրջանում զինյալները հարձակվել են կաթոլիկ դպրոց-ինտերնատի վրա և 200-ից ավելի աշակերտ առևանգել։

Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, հարձակումն ու առևանգումը տեղի է ունեցել Սուրբ Մարիամի դպրոցում, կաթոլիկ ուսումնական հաստատությունում։ Զինյալները գերեվարել են 215 աշակերտի և12 ուսուցչի։

Իշխանությունները փակել են 47 դաշնային քոլեջ, որոնց մեծ մասը գտնվում է հակամարտություններով տուժած հյուսիսային նահանգներում։

Առևանգումները տեղի են ունեցել մի քանի օր անց այն բանից հետո, երբ զինված խմբավորումները հարձակվել էին միջնակարգ դպրոցի վրա և առևանգել 25 աշակերտուհու հարևան Կեբբի նահանգի Մագե քաղաքում։

Երկուշաբթի օրը Կվարա նահանգում, որը սահմանակից է Նիգեր նահանգին, զինված անձինք հարձակվել են եկեղեցու վրա՝ սպանելով երկու մարդ։