Տոկիոյում երկուշաբթի օրը ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ․ տուժել է մոտ 10 մարդ, որոնցից երկուսը ստացել են ծանր վնասվածքներ, հայտնում է Mainichi-ն։

Նշվում է, որ վարորդը դեպքի վայրից փախել է, սակայն հետագայում ձերբակալվել է։

Ոստիկանությունը դեռևս չի մեկնաբանել միջադեպը, բայց հայտնել է, որ հնարավորինս շուտ թարմացված տեղեկություն կհրապարակի։

Ոստիկանության տվյալներով, վարորդի նկատմամբ քննություն է ընթանում՝ դիտավորությամբ վրաերթ կատարելու կասկածանքով։

Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։