ԱՄՆ Նյու Յորք նահանգի Մաունթ-Վերնոն քաղաքում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով բոլոր 250 բնակիչները ստիպված են եղել լքել իրենց տները, հայտնում է NBC News-ը։

Իշխանությունների տվյալներով, 150 մարդ անհապաղ ապաստանի կարիք ունի, ևս 75-100 մարդ, ենթադրվում է, դեռ ճանապարհին է։

Մաունթ-Վերնոնի հրշեջ ծառայության տեղեկացմամբ, հրդեհը սկսվել է վերին հարկի խոհանոցում։ Կրակը դուրս է եկել վերահսկողությունից և տարածվել դեպի ձեղնահարկ՝ առաստաղի և տանիքի միջև ընկած տարածք։ Ավելի քան 100 բնակարան ունեցող ամբողջ շենքը ստիպված են եղել տարհանել։

Հիմնական վնասը հասցվել է շենքի երկու հարկերին, սակայն մնացած բոլոր հարկերը տուժել են ջրից։

Մաունթ-Վերնոնի քաղաքապետ Շավին Փաթերսոն-Հովարդը հայտնել է, որ քաղաքը կապ է հաստատել մոտ 50 եկեղեցիների հետ, որոնք պատրաստվում են տուժած բնակիչներին հագուստ և սնունդ տրամադել։ Քաղաքային վարչակազմի հաղորդմամբ, Հոլմսի տարրական դպրոցը առաջիկա հինգ օրերի ընթացքում ապաստան կծառայի անօթևան մնացած բնակիչների համար։