Թմրանյութերի ապօրինի շրջանառության համար դատապարտված և Ֆրանսիայի խիստ ռեժիմի բանտում պահվող դատապարտյալը երկուշաբթի մեկ օրով ազատ է արձակվել՝ հնարավոր գործատուի հետ հանդիպելու համար, ինչը վեճեր է առաջացրել։

AFP-ի լրագրողը հայտնել է, որ եղել է դեպքի վայրում, և երկուշաբթի վաղ առավոտյան մի քանի ավտոմեքենա է դուրս է եկել հյուսիսային Վենդեն-լե-Վյեյ քաղաքի խիստ ռեժիմի բանտից։

Ինչպես հայտնել է AFP-ին արդարադատության աշխատողների արհմիությունը ներկայացնող Դավիդ Լակրուան, դատապարտյալը պետք է առանց ուղեկցության գնացքով մեկներ արևելյան Լիոն քաղաք՝ հանդիպելու հնարավոր գործատուի հետ։ Արհմիության աղբյուրը, որը ցանկացել է մնալ անանուն, դատապարտյալին կոչել է Ուաիհիդ Բեն Ֆայզա։

Դատապարտյալը համարվում է թմրավաճառների մեծ ցանցի առանցքային գործիչ Սեն-Սեն-Դենիում՝ Փարիզի հյուսիսում։ 52-ամյա դատապարտյալին ժամանակ է տրվել մինչև երեկոյան ժամը 9-ը (Գրինվիչի ժամանակով 20:00)՝  բանտ վերադառնալու համար։

Նա պետք է ազատ արձակվի 2029 թվականին։

Բեն Ֆայզան արդեն մեկ անգամ փախել էր կալանքից 2014 թվականին՝ հիվանդանոց այցելության ժամանակ, մնալով ազատության մեջ երկու շաբաթ։ Դատապարտյալին մեկ օրով ազատելու որոշումը՝ դատախազության առաջարկությունների հակառակ, վրդովմունք է առաջացրել։

Այս որոշումը կայացվել է մի քանի օր անց այն բանից հետո, երբ Մարսելում սպանվել էր թմրանյութերի դեմ պայքարի շարժման ակտիվիստի եղբայրը, ինչը Ֆրանսիայում թմրագործությունների դեմ պայքարի նոր կոչեր է առաջացրել։