Air India և Akasa Air հնդկական ավիաընկերությունները երեքշաբթի հայտարարել են, որ չեղարկում են մի շարք չվերթներ, այն բանից հետո, երբ Եթովպիայում հրաբխի ժայթքման հետևանքով արտանետված մոխիրը խաթարել է իրենց աշխատանքը, գրում է Reuters-ը։
Air India-ն հայտնել է, որ երկուշաբթի և երեքշաբթի չեղարկել է 11 չվերթ, որպեսզի իրականացնելնի այն ինքնաթիռների կամխարգելիչ ստութգումները, որոնք անցել են որոշ տարածքների վրայով հրաբխի ժայթքումից հետո՝ համաձայն Հնդկաստանի ավիացիոն կարգավորողի հրահանգի։ Իսկ Akasa Air-ն, իր հերթին, հայտարարել է, որ չեղարկել է Մերձավոր Արևելքի ուղղություններով՝ Ջիդդա, Քուվեյթ և Աբու Դաբի, նախատեսված կանոնավոր չվերթները այդ երկու օրվա համար։
Հնդկաստանի օդերևութաբանական վարչության (IMD) հայտարարության համաձայն, մոխրի ամպը շարժվում է դեպի Չինաստան և, ակնկալվում է, որ երեքշաբթի ժամը 14:00-ին (Գրինվիչի ժամանակով) կհասնի Հնդկաստան։ Լրատվամիջոցի հաղորդմամբ, եթովպական Հայլի Գուբբի հրաբուխը կիրակի օրը, առաջին անգամ մարդկության պատմության մեջ, ժայթքման արդյունքում մինչև 14 կմ բարձրության մոխրի սյուն է արտանետել։
Flightradar24 կայքի տվյալներով, հատելով Եմենի և Օմանի տարածքները, երեքշաբթի մոխիրը ծածկել է Պակիստանի և Հյուսիսային Հնդկաստանի որոշ շրջաններ։





























