Պղնձի գները երկուշաբթի օրը թարմացրել են իրենց պատմական առավելագույնը՝ համաշխարհային շուկայում առաջարկի դեֆիցիտի մտավախությունների ֆոնին։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) պղնձի եռամսյա ֆյուչերսները բարձրացել են 0.3%-ով՝ մեկ տոննայի համար հասնելով 11,653 դոլարի։ Նստաշրջանի ընթացքում դրանք մեկ տոննայի համար հասել են ռեկորդային 11,771 դոլարի։
«Մատակարարման պակասը շարունակում է խթանել խուճապային գնումները», - ANZ Research-ի վերլուծաբանների խոսքերն է մեջբերում The Wall Street Journal-ը։





























