Արցախի նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 4-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` վաղաժամկետ դադարեցվել են ԼՂՀ Գերագույն դատարանի դատավոր Շուրա Օհանյանի լիազորությունները:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Օհանյանն ազատվել է իր դիմումի համաձայն: