Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ Բոաշը հայտարարել է, որ թիմի ավագ Ջոն Թերին չի մասնակցի Անգլիայի առաջնության առաջիկա երկու տուրերին:
«Թերին չի մասնակցի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մրցավեճին եւ, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի «Էվերտոնի» հետ հանդիպումը: Նա ծնկի վնասվածք», - Վիլաշ Բոաշի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
«Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը տեղի է ունենալու հունվարի 5-ին, իսկ «Էվերտոնի» հետ հանդիպումը՝ հունվարի 11-ին:
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Թերին մասնակցել է 22 խաղի եւ դարձել է 4 գոլի հեղինակ:




























