Ամերիկյան արժույթն ամրապնդվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Դաշնային պահուստային համակարգի հաջորդ նախագահին հայտարարելու սպասումների ֆոնին: DXY ինդեքսը, որը հետեւում է դոլարի փոխարժեքին վեց արժույթների նկատմամբ (եվրո, շվեյցարական ֆրանկ, իեն, կանադական դոլար, բրիտանական ֆունտ եւ շվեդական կրոն), աճել է 0.35 տոկոսով:

Ուրբաթ ոսկու սփոթ գինը նվազել է մինչեւ 4 992,05 դոլար մեկ ունցիայի համար, ինչը նշանակում է 7.5 տոկոս անկում: Comex-ում ոսկու փետրվարյան ֆյուչերսները նվազել են 6.4 տոկոսով՝ հասնելով 4 985 դոլարի մեկ ունցիայի համար:

Նախօրեին ոսկին թանկացել է մինչեւ 5 594,82 դոլար, ինչից հետո շուկան սկսել է նահանջել: Չնայած դրան՝ թանկարժեք մետաղի գնի աճն այս ամիս կազմում է ավելի քան 15 տոկոս, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 1999-ից ի վեր:

Արծաթի սփոթ գինը նվազել է 14.1 տոկոսով՝ հասնելով 99,77 դոլարի մեկ ունցիայի համար: Արծաթը երեկ նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 121,64 դոլարի մեկ ունցիայի համար: Հունվարին նրա գնի աճը կազմել է մոտ 42 տոկոս, ինչը ռեկորդային բարձր ցուցանիշ է:

Պլատինի սփոթ գինը ուրբաթ նվազել է 15.7 տոկոսով՝ հասնելով 2 216,55 դոլարի մեկ ունցիայի համար, մինչդեռ պալադիումի գինը նվազել է 13.4 տոկոսով՝ հասնելով 1 737,5 դոլարի մեկ ունցիայի համար։