Ֆրանսիան վերջապես ընդունել է 2026 թվականի բյուջեն: Մինչ այդ, ձախողվել էին խորհրդարանում ձախակողմյան խմբի և ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության նախաձեռնած Սեբաստիան Լըկոռնյուի կաբինետին անվստահության ևս երկու քվեարկություն, հաղորդում է Euronews-ը:

Ֆինանսական փաստաթղթի հաստատումը վերջ է դնում ամիսներ տևած քաղաքական ճգնաժամին, որի ընթացքում Լըկոռնյուի նախորդները հրաժարական տվեցին բյուջետային խնայողության վերաբերյալ խորհրդարանի հետ ունեցած անհամաձայնությունների պատճառով: Խորհրդարանի հետ ամիսներ տևած անարդյունք բանակցություններից հետո Լըկոռնյուն անձամբ կիրառեց Սահմանադրության 49.3 հոդվածը, որը կառավարությանն իրավունք է տալիս առանց քվեարկության ընդունել օրենքներ, դրանց թվում՝ բյուջետային օրենսդրություն:

Փարիզը Եվրամիության ճնշման տակ է. իսկ ԵՄ կանոնները պահանջում են, որ Ֆրանսիան կրճատի իր պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը, որը 60%-ով գերազանցում է սահմանված բարձրակետը: Դա նշանակում է, որ Հունաստանից և Իտալիայից հետո Ֆրանսիայի պետական ​​պարտքն այժմ երրորդն է ԵՄ-ում, ինչը խաթարում եվրոգոտու երկրորդ խոշորագույն տնտեսության նկատմամբ է ներդրողների վստահությունը: