Ամերիկյան Ֆլորիդա նահանգում թեթևշարժիչային ինքնաթիռը տեխնիկական խնդիրների պատճառով վայրէջք է կատարել հենց քաղաքային մարդաշատ ճանապարհի վրա։ Այս մասին հայտնում է International Business Times UK պարբերականը:

Միջադեպը տեղի է ունեցել Գեյնսվիլ քաղաքում։ Վայրէջքի ժամանակ Beechcraft Hawker G-36 ինքնաթիռը զգալիորեն վնասել է առնվազն հինգ ավտոմեքենա, ինչի հետևանքով երկու վարորդ վիրավորվել են։ Եվս երկու մարդ վնասվածքներ է ստացել օդանավի բորտում։ Բոլոր տուժածներին շտապ տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ։

Իշխանությունները սկսել են տեղի ունեցածի քննությունը։