Մերիլենդ նահանգի Ռոքվիլ քաղաքի դպրոցներից մեկի աշակերտը վիրավորվել է ուսումնական հաստատության ներսում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Այս մասին հայտնել է ABC հեռուստաալիքը:
Ոստիկանության տվյալներով՝ տուժածը 16 տարեկան է։ Նա հոսպիտալացվել է և այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Կրակողին օպերատիվ կերպով ձերբակալել են և պարզվել է, որ նա նույն դպրոցի 16-ամյա աշակերտ է։
Միջադեպի պատճառները պարզվում են։





























