Եվրոպական երկրները Ռուսաստանից էներգակիրների կախվածությունը փոխարինել են ԱՄՆ-ից կախվածությամբ։ Այս մասին Le Monde-ին և եվրոպական մի շարք այլ լրատվամիջոցների հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Վերցնենք էներգետիկան. մենք Ռուսաստանից ունեցած կախվածությունը փոխարինել ենք ԱՄՆ-ից կախվածությամբ, որը մատակարարում է մեր հեղուկացված բնական գազի 60%-ը», - ասել է նա:

Նա հիշեցրել է, որ միշտ հանդես է եկել «ավելի ինքնիշխան Եվրոպայի» օգտին։ Մակրոնը նշել է, որ Եվրոպային հաջողվել է առաջընթաց գրանցել պաշտպանության ոլորտում՝ ստեղծելով ընդհանուր ֆինանսավորում։ Սակայն, ֆրանսիական առաջնորդի խոսքով, «մենք չենք շարժվում անհրաժեշտ տեմպերով և անհրաժեշտ մասշտաբով»։