Ամերիկյան ռազմածովային ուժերի երկու նավ իրար են բախվել Հարավային Ամերիկայի ափերի մոտ, ինչի հետևանքով տուժել է երկու մարդ։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ հղում անելով ԱՄՆ ռազմական շրջանակների ներկայացուցչին։

Նրա տեղեկություններով՝ USS Truxtun էսմինեցի և USNS Supply մատակարարման նավի միջև տեղի ունեցած միջադեպը եղել է ծովում վառելիքի լիցքավորման ժամանակ։ Բախման հետևանքով երկու մարդ թեթև վնասվածքներ է ստացել։